Հանգիստ

Թուլացեք ու հանգստացեք աշխատավայրում

Աշխատավայրում ով չի հոգնում կամ նյարդայնանում: Պարզապես պետք է սովորել ճիշտ բաշխել ծանրաբեռնվածությունն ու հանգիստը, որպեսզի քիչ հոգնել եւ ավարտել պլանավորած աշխատանքը:

Վաղուց ապացուցված է, որ այն աշխատողներն, ովքեր անտեղի չեն վատնում իրենց առավոտվա ժամանակը, հասցնում են ավարտել տվյալ օրվա պլանավորած աշխատանքը: Ինքներդ ձեզ խոստացեք, որ էլեկտրոնային փոստը ստուգելու եք ոչ թե վաղ առավոտյան, այլ օրինակ 2 ժամից, որեւէ գործ ավարտելուց հետո:

Սովորեք աշխատանքի ընթացքում չզբաղվել որեւէ այլ երկրորդական գործով: Ձեզ թվում է, որ նման ձեւով մի պահ ցրվում եք, սակայն իրականում ձեր ուշադրությունը շեղվում է եւ գործի վրա կենտրոնանալն ավելի է դժվարանում:

Մի մոռացեք ժամանակ առ ժամանակ զբաղվել պարզ գիմնաստիկայով հենց աշխատավայրում:

Հաճախակի օդափոխեք աշխատասենյակը եւ մշտապես ապահովեք եթերային յուղերի առկայություն:

Ցիտրուսային ու ծաղկային հոտերը թարմացնում են մարդուն եւ թուլացնում հոգնածությունը:

Մի մոռացեք օրվա ընթացքում հաճախակի ջուր խմել:

Հիշեք, որ լավագույն հանգիստը գործի փոփոխությունն է:

Եթե աշխատանքի ընթացքում անընդհատ շփվում եք մարդկանց հետ ու դրանից հոգնում, ապա փորձեք մի պահ փակել աչքերը, առանձնանալ որեւէ վայրում ու թուլանալ: Իսկ եթե մշտապես գործ ունեք փաստաթղթերի հետ եւ չկա մեկը, ում հետ կարող եք մի քանի բառ փոխանակել, ապա զանգահարեք մայրիկին, սիրելիին կամ ընկերուհուն ու զրուցեք մի քանի րոպե:

Հոգնածությունը թուլացնելու եւ տոնուսը բարձրացնելու համար օգնում է նաեւ կետային մերսումը, կարող եք կատարել աչքերի գիմնաստիկա կամ մերսել ձեռքերը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Ներքնազգեստն անհրաժեշտ է ոչ միայն գնել, այլ նաև ընտրել

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Վախեր ծննդաբերությունից առաջ, դրանց ընտելացումը

Close