Հանգիստ

Ճիշտ կազմակերպված հանգիստը առողջության ու աշխատունակության հիմքն է

Ժամանակակից աշխարհում մարդն ավելի շատ աշխատում է, քան՝ հանգստանում: Դրա համար էլ ուժերը վերականգնելու եւ առողջությունը պահպանելու համար հանգիստը պետք է ճիշտ կազմակերպել:

Բացի այդ բարձր աշխատունակությունը պրոֆեսիոնալ աշխատանքի համար կարեւոր գործոն է:

Որպես կանոն մեզանից շատերը չեն կարողանում հանգստանալ: Ժամանակակից գործարարները հոգ են տանում իրենց հանգստի համար՝ համապատասխան շուկայում հատուկ ծառայություններ գնելով: Մինչդեռ չկարողանալով ճիշտ կազմակերպել իրենց հանգիստը՝ դրանից ոչ մի օգուտ չեն ստանում: Եւ հարցն այստեղ բոլորովին էլ չի վերաբերում տուրիստական ծառայությունների առաջարկած գներին:

Աշխատունակության բարձրացման համար մարդուն անհրաժեշտ է պասիվ հանգիստ, քանի որ ակտիվ հանգիստը նյարդային համակարգի համար հանդիսանում է նույնքան ծանրաբեռնվածություն, որքան պրոֆեսիոնալ գործունեությունը:

Հանգստի եւ առողջության պահպանման միջոցներից մեկն էլ ճիշտ քունն է: Չպետք է մոռանալ լավ քնի հիմնական գաղտնիքները. պետք է ընթրել քնելուց 2 ժամ առաջ, հաճախակի օդափոխել ննջարանը եւ ձեռք բերել ոչ շատ կոշտ ու ոչ էլ շատ փափուկ անկողին:

Հանգիստը ճիշտ կազմակերպելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ձեր աշխատանքի բնույթը: Եթե ակտիվ աշխատանք եք կատարում, ուրեմն պետք է ընտրել հանգստի պասիվ ձեւը, եթե՝ ինտելեկտուալ կամ ֆիզիկական, ապա Ձեզ անհրաժեշտ է հանգստի գոնե մի մասն անցկացնել բնության գրկում:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Մեգան Մարքլիի ճաշացանկից…

Շուրթերն ուրվագծող մատիտ
Շուրթերն ուրվագծող մատիտ

Ջեռուցման մարտկոցներ. ի՞նչ ընտրել

Close