Հոբբի

Ջերմություն եւ գեղեցկություն, ձեռագործը որպես ինքնարտահայտման միջոց

Գործելը վաղուց հանդիսանում է ձեռագործության ամենահայտնի ու հարգված տեսակներից մեկը, քանի որ համեստ ծախսերով հնարավոր է ցանկացած սեզոնի համար հագուստ ձեռք բերել:

Ավելորդ չէ նշել, որ գործվածքը, հատկապես Ձեր ձեռքերով գործած, տարվա ցանկացած ժամանակի համար ամենաթանկն է: Յուրաքանչյուր կին գիտի, որ չկա ավելի հաճելի բան, քան զգեստապահարանում մի քանի յուրահատուկ զգեստ ունենալը: Եվ որ ամենակարեւորն է, բոլորովին էլ պարտադիր չէ այդ զգեստները ձեռք բերել թանկ գներով: Բավական է ունենալ շյուղեր, հելուններ ու գեղեցիկ թելեր: Դրանից հետո պետք է անել այն, ինչ թելադրում է Ձեր երեւակայությունը կամ տվյալ հագուստի ձեւն ընտրել ամսագրից:

Ձեռագործը կատարվում է շյուղերով կամ հելունով:

Հելունով ձեռագործ սովորելը առանձնահատուկ դժվարություն չի ներկայացնում: Հիմնական ձեւերը սովորելուց հետո կարող եք ստանալ յուրահատուկ նախշեր:

Իսկ ահա շյուղերով գործելը համեմատաբար ավելի դժվար է: Գոյություն ունի շյուղերով ձեռագործի շատ ձեւեր, քանի որ յուրաքանչյուր ժողովուրդ իր «լուման» է ներդրել այս զբաղմունքի զարգացման գործում՝ վերածելով այն արվեստի:

Սակայն մենք չենք համեմատի ձեռագործի այս երկու տեսակները եւ որոշի, թե նրանցից որն է լավը: Յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը եւ լրացնում է մեկը մյուսին:

Ձեռագործն օգնում է դուրս գալ սթրեսից: Մյուս կողմից էլ աշխատանքի արդյունքն ուրախացնում է ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր մտերիմներին: Եվ եթե այս գործում Դուք հասնեք պրոֆեսիոնալիզմի, ապա այն կարող է դառնալ Ձեր հիմնական ֆինանսական եկամուտներից մեկը:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Օլգա Բուզովան սիրում է վայելել կյանքը

Պահպանեք երեխայի երիկամները

Ինչու են մազերը վատ վիճակում գտնվում

Close