Հոբբի

Յոգա՝ ճանապարհ դեպի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր կատարելություն

Հիվանդություններից ձեռբազատվելու եւ ֆիզիկական ցավը վերացնելու համար մենք հաճախ դիմում ենք դեղերի օգնությանը եւ բժիշկներից պահանջում հրաշքներ գործել:

Հաճախ մոռանում ենք այն փաստը, որ մարդու օրգանիզմն ունի սեփական էներգիայի աղբյուր: Այդ իսկ պատճառով պետք է ուշադրություն դարձնել հին հնդկական մի գիտության վրա՝ յոգայի:

Յոգան ոչ միայն ճանապարհ է դեպի ամուր առողջության, այլ նաեւ սուր մտքի ու կենսուրախության: Վերջինիս օգնությամբ մարդը կարող է ամբողջությամբ վերահսկել իր ֆիզիկական, մտավոր ու հոգեւոր վիճակը:

Յոգան առաջացել է Հնդկաստանում մի քանի հազար տարի առաջ: Հայտնի փիլիսոփա Պատանջալին նկարագրում է այն որպես անկոտրում կամք դեպի կատարելության, ֆիզիկական ու հոգեւոր ներդաշնակության: Այս ամենին կարելի է հասնել միայն նպատակասլաց ուսուցման ու մշտական պարապմունքների միջոցով:

Եթե Դուք սկսեք զբաղվել յոգայով, կզգաք վերջինիս ազդեցությունը Ձեր ամենօրյա կյանքում: Կամրապնդվի Ձեր առողջությունը, կբարելավվի քունը, մշտապես կունենաք հաճելի ու ուրախ տրամադրություն, կվերանա լարվածությունը: Բացի այդ կփոխվի նաեւ Ձեր կազմվածքը, ընդհանուր արտաքին տեսքը, ավելի երիտասարդ տեսք կունենաք ու կդառնաք ավելի կենսուրախ:

Յոգայի գաղտնիքը կայանում է նրանում, որ այն ազդում է մարդու վրա ամբողջությամբ:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հյուրասենյակի կահույքը

Շուրթերն ուրվագծող մատիտ
Շուրթերն ուրվագծող մատիտ

Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան
Դեմքի մաշկի խնամքը երեկոյան եւ առավոտյան

Close