Առողջություն

Վարիկոզի կանխարգելումը

Ոտքերի երակների վարիկոզ լայնացումը, ինչպես և շատ այլ հիվանդություններ, ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

Եթե նույնիսկ Ձեզ մոտ չեն նկատվում վարիկոզի առաջացման նշաններ, դա չի նշանակում, որ դուք մեկընդմիշտ ապահովագրված եք այս հիվանդությունից:
Ոչ ճիշտ ապրելակերպը, ֆիզիկապես ոչ ակտիվ լինելը, ծխելը, գենետիկ հակվածությունը կարող են վարիկոզի առաջացման պատճառ հանդիսանալ:

Իսկ ինչպես կանխարգելել այն.

• խորհուրդ չի տրվում ամեն օր կրել բարձրակրունկ կոշիկներ, ավելի լավ է դրանք թողնել տոնական օրերի համար,
• ծովափում, հանգստի ժամանակ ավելի շատ ոտաբոբիկ ման եկեք.
• մի չարաշահեք կծու, թթու, տապակած մթերքները, ինչպես նաեւ ալկոհոլը, այս ամենը վատացնում է արյան շրջանառությունը և կարող է հանգեցնել թրոմբների զարգացման.
• եթե նույնիսկ Ձեր աշխատանքը նստակյաց է, ապա ժամանակ առ ժամանակ քայլեք, թեթև վարժություններ կատարեք, և ամենակարևորը, նստած ժամանակ ոտքը ոտքին մի գցեք.
• մի չարաշահեք տաք լոգանքները և սաունաները, լոգանքից հետո անպայման ոտքերը ցայեք սառը ջրով.
• զբաղվեք սպորտով:

Հիշեք, որ պահպանելով այս կանոնները՝ կունենաք առողջ և գեղեցիկ ոտքեր:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Համբույրի միջազգային օր. պատմությունը և ավանդույթները

Օգտակար նախաճաշ
Օգտակար նախաճաշ

Ծխելը եւ կրծքով կերակրելը

Close