Մանկան սնունդ

Երեխաների սնվելու հետ կապված մի քանի խորհուրդներ

Եթե Ձեր երեխան ցանկանում է ուտել միայն մակարոն ու կարտոֆիլ, կամ տեսնելով նոր ճաշատեսակ, միանգամից հրաժարվում է դրանից՝ առանց այն նույնիսկ մեկ անգամ փորձելու, իմացեք, որ դուք միայնակ չեք:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մինչև 6 տարեկան երեխաների 40%-ը ունենում է նման խնդիր: Ու չնայած, այդ ամենն ազդում է մայրիկների համբերության ու ներվերի վրա, բայց բժիշկերը դա նորմալ են համարում:

Իսկ ինչ անել.

Եթե երախան տվյալ պահին չի ուզում ուտել, մի ստիպեք: Ավելի լավ է նրա ուշադրությունը շեղեք ինչ որ հետաքրքիր զրույցով կամ փորձեք ուտելիքը մատուցել խաղի միջոցով:

Պակասեցրեք ափսեյում եղած ուտելիքի չափաբաժինը: Ուտելիքի քիչ քանակը երեխաներին ավելի է գրավում:

Ցուցաբերեք ստեղծագործական մոտեցում: Կարելի է ճաշատեսակին նոր անվանում տալ կամ հետաքրքիր պատմություն հորինել նրա շուրջ:

Երեխային մասնակից դարձրեք ուտելիքի պատրաստման գործընթացում: Այդ ժամանակ նա ավելի հետաքրքրված կլինի վերջնական արդյունքով ու հնարավոր է համտեսելու ցանկություն առաջանա:

Խորհուրդ չի տրվում քաղցրավենիքով «կաշառել» երեխային: Դա կհանգեցնի նրան, որ երեխան կսկսի վատ տրամադրվել ուտելիքի նկատմամբ՝ համարելով այն պատիժ:

Այսպիսով, երեխայի վատ սնվելը համարեք նրա զարգացման փուլերից մեկը, զինվեք համբերությամբ ու հիշեք, որ այն անցողիկ է:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հանգիստ բնության գրկում

Ամուսնանալ` սիրելով

Սեռական հարաբերությունները հղիության ընթացքում

Close