Հղիություն

Առողջ սնունդը հղիության ընթացքում

Հղիներից շատերին է անհանգստացնում այն հարցը, թե առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար ինչ սնունդ ընդունել և ինչ քանակությամբ:

Շատ հաճախ ապագա մայրիկները սահմանափակումներ չեն մտցնում օրվա ճաշացանկում՝ համարելով, որ իրենք պետք է սնվեն երկուսի փոխարեն: Սակայն դա այնքան էլ ճիշտ մոտեցում չի:

Պետք չէ անհրաժեշտ կալորիաների քանակը ստանալ արագ սննդով կամ համեղ թխվածքներով, ավելի լավ է նախապատվությունը տալ մրգերին ու բանջարեղենին:

Հղիության ընթացքում օրգանիզմը մեծ քանակի սպիտակուցների ու ածխաջրերի կարիք ունի: Պետք է հիշել, որ սպիտակուցները շատ կարևոր են պտղի ձևավորման ու զարգացման համար, ուստի օրվա ճաշացանկում պետք է անպայման մտցնել միս կամ ձուկ, կաթնամթերք, ձու, սունկ, կաղամբ…

Օրգանիզմում ածխաջրերի քանակն ապահովելու համար ճաշացանկում պետք է ներառել հացահատիկ, պղպեղ, լոլիկ…

Առաջին եռամսյակում, երբ ընթանում է պտղի ակտիվ ձևավորումը, անհրաժեշտ է ընդունել ֆոլաթթու պարունակող մթերքներ՝ բրինձ, սպագետտի, ավոկադո, բրոկոլի, լյարդ, սպանախ…

Երկրորդ եռամսյակում, երբ ձեւավորվում է երեխայի ոսկրային համակարգը, պետք է ապահովել օրգանիզմում կալցիի ու վիտամին D-ի քանակությունը: Կալցիի աղբյուր են հանդիսանում կաթնամթերքը, ձկնեղենը, ընկույզը, կանաչեղենը…

Չպետք է մոռանալ նաև յոդ պարունակող մթերքները:

Հղիությունը կարևոր ու պատասխանատու շրջան է ցանկացած կնոջ կյանքում, ուստի պետք է հետևել սննդի ընդունման քանակին ու որակին:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Տոնային քսուք
Տոնային քսուք

Գինու դիետա

Մեղրը` որպես կոսմետիկ միջոց
Մեղրը` որպես կոսմետիկ միջոց

Close