Դիմահարդարում

Դիմահարդարման պահպանումն ամռան շոգ օրերին

Գաղտնիք չէ, որ ցանկացած կին ուզում է միշտ լինել գեղեցիկ ու նորաձև, ուստի շատերը նույնիսկ ամռան շոգ օրերին չեն հրաժարվում դիմահարդարումից:
Հետևելով մի քանի խորհուրդների՝ հնարավոր է այն պահպանել ամբողջ օրվա ընթացքում:

Դեմքի մաշկը մաքրելուց հետո, անհրաժեշտ է քսել հատուկ խոնավեցնող քսուք և սպասել 5-10 րոպե, որպեսզի ան ամբողջությամբ ներծծվի: Դրանից հետո նոր պետք է քսել տոնային քսուքը: Քանի որ ամռանը մաշկը խոնավության կարիք ունի, ցանկալի է ընտրել խոնավեցնող էֆֆեկտով տոնային քսուք:

Յուղոտ մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում ամռան շոգ օրերին հրաժարվել դիմափոշուց, հաճախակի օգտագործել փայլն ու յուղը կլանող անձեռոցիկներ:

Ամռանը թարթիչներն ընդգծելու համար, կարելի է օգտագործել ջրակայուն միջոցներ, իսկ յուղային շրթներկը կարելի է փախարինել անգույն բալզամով:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Խաղեր մեկ տարեկան երեխայի հետ

Դիետա հանգստյան օրերի համար

Ապագա դպրոցականների ծնողների համար: Սովորելուն նպաստող խաղեր

Close