Տղամարդ և Կին

Համբույրի միջազգային օր. պատմությունը և ավանդույթները

Ամբողջ աշխարհը հուլիսի 6-ը նշում է՝ որպես համբույրի միջազգային օր: Սա հարմար առիթ է սիրո խոստովանություն անել մտերիմներին, սիրելիներին:

Կարծիք կա, որ այն ստեղծվել է 19-րդ դարի վերջին Բրիտանիայում, ատամնաբույժի կողմից: Նա մտածել է, որ եթե մարդիկ հաճախակի համբուրվեն, ավելի հետևողական կլինեն իրենց բերանի խոռոչի հիգիենայի նկատմամբ, ուստի հաճախակի կդիմեն ատամնաբույժներին:

Իհարկե, հայտնի չէ՝ բժշկի հաճախորդներն ավելացան, թե՝ ոչ, բայց տոնը սկսեցին նշել ավելի քան 60 երկրում՝ հիմնականում Եվրոպայում և Ամերիկայում:

Ասիական և աֆրիկյան երկրներում այն տարածում չգտավ՝ իրենց ավանդույթների պատճառով: Այնտեղ ընդունված չէ հրապարակավ արտահայտել զգացմունքները:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Հղիությունը և կոսմետիկան

Յոգա՝ ճանապարհ դեպի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր կատարելություն

Այգի պատուհանագոգում

Close