36 տարեկանում լինել այդքան գեղեցիկ ու հմայիչ՝ առանց դիետաների, օգնում է ճիշտ սնունդը: Օրինակ, նախաճաշին Մարքլին նախընտրում է վարսակի ալյուրով պատրաստված կերակուր՝ բանանի սոուսով: Սա իր պնդմամբ շատ համեղ է և էներգետիկ: Ճաշի ժամանակ հաճախակի է փորձում հավի մսով աղցաններ՝ օրվա ընթացքում սպիտակուցների քանակն ապահովելու նպատակով: Ընթրիքին իրեն թույլ է տալիս սնվել մակարոնով: Նա սովորաբար մակարոնը համտեսում է դդմիկի ու պարմեզան պանրի հետ խառնած: Օրվա ընթացքում նախընտրում է նուշը, խնձորը, կանաչ հյութերը: Իսկ սուրճը, նրա կարծիքով, էներգիայի լավագույն աղբյուրներից մեկն է:
Հաշվի առնելով այն փաստը, որ սերիալների նկարահանման ժամանակ նախկին դերասանուհին արթնանում էր առավոտյան 4.15, մինչև կեսօր նրան շատ էներգիա էր անհրաժեշտ:
Իսկ ինչպե՞ս է այդ ամենը հայտնի դարձել:
Բանը նրանում է, որ մինչ արքայազն Հարիի հետ ամուսնությունը, նա հաճախակի էր շփվում լրագրողների հետ, հարցազրույցներ տալիս, խոսում իր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կիսվում գեղեցկության ու հմայքի գաղտնիքներով: