Առողջ սնունդ

Շոգ, տապ, տոթ… Փորձում ենք դիմակայել և լինել առողջ

Եղանակային փոփոխություններն ուղղակիորեն իրենց ազդեցությունն են ունենում մարդու օրգան համակարգերի վրա:

Շոգի ժամանակ օրգանիզմը հեղուկի հետ միասին կորցնում է նաև հանքային աղեր, միներալներ, որոնց բացակայությունն ուղղակիորեն ազդում է սիրտ-անոթային համակարգի և ուղեղի աշխատանքի վրա: Ուստի, մասնագետների պնդմամբ, շոգ եղանակից առաջին հերթին տուժում է մարդու սիրտ-անոթային համակարգը: Բարձր ջերմության ժամանակ սրտի աշխատանքն արագանում է, անոթները` լայնանում, իջնում է արյան ճնշումը:

Սովորաբար շոգ եղանակին մարդու մոտ առաջանում է հոգնածություն, քնկոտություն, թուլություն, դանդաղում է արյան շրջանառությունը: Այն ազդում է մարդու ոչ միայն ֆիզիկական վիճակի վրա, այլ նաև՝ հոգեկանի: Մարդիկ դառնում են ավելի ագրեսիվ, նյարդային:

Իսկ ինչպե՞ս դիմակայել…

Մասնագետները խորհուրդ են տալիս օրական խմել 1.5-3 լիտր հեղուկ, հատկապես՝ ջուր: Իսկ ահա սուրճի, գազավորված ըմպելիքների, պատրաստի սառը թեյերի, ալկոհոլի ընդունումը պետք է հասցնել նվազագույնի:
Սննդից նախապատվությունը պետք է տալ թարմ մրգերին ու բանջարեղեններին: Պետք է ուտել քիչ չափաբաժնով, բայց՝ հաճախակի:

Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել հագուստին, ընտրել ավելի թույլ՝ բամբակյա զգեստներ: Ինչ վերաբերում է ծխելուն՝ ճիշտ ժամանակն է դրանից ընդհանրապես հրաժարվելու համար:

Բաժանորդագրվե՛ք մեր ալիքին Telegram-ում, և առաջի՛նը տեղեկացեք Ձեզ հետաքրքրող վերջին նորություններին ու իրադարձություններին:
Հատուկ Ձեզ համար...
Այգի պատուհանագոգում

Համբույրի միջազգային օր. պատմությունը և ավանդույթները

Հղիության ընդհատումը վաղ շրջանում

Close